Լիոնել Մեսսին ձեռք է բերել NFT Sorare հարթակի բաժնետոմսերը

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ձեռք է բերել NFT Sorare հարթակի բաժնետոմսերը, հայտնում է CNBC-ն։

Ընկերությունը հաստատել է, որ հարձակվողը կօգնի նոր բովանդակություն ստեղծել ֆանտաստիկ ֆուտբոլի երկրպագուների համար։ Օգտատերերը կկարողանան փոխանակել թվային խաղացողների քարտերը և կառավարել հինգ հոգուց բաղկացած թիմեր մրցաշարերում:

Սոարան վստահ է, որ 35-ամյա արգենտինացին կօգնի իրենց նոր չափանիշներ սահմանել: