Իտալական «Միլանը» պաշտոնական կայքում հայտնել է ակումբի գործադիր տնօրեն Իվան Գազիդիսի հեռանալու մասին։
Նշվում է, որ ֆունկցիոների հետ պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականի դեկտեմբերի 5-ին և կողմերը չեն երկարաձգի այն
«Չորս հիանալի տարիներից հետո ես հեռանում եմ ակումբից։ Ես շատ բանով եմ պարտական այս ակումբին, մարդկանց, երկրպագուներին և այն քաղաքին, որը բառացիորեն փրկեց իմ կյանքը:
Եթե ակումբն այժմ ավելի լավ վիճակում է, քան իմ ժամանման ժամանակ, դա ամբողջովին պայմանավորված է ինձ շրջապատողների աշխատանքով: Չեմ կասկածում, որ ակումբը կհասնի էլ ավելի լուրջ հաջողությունների:
Վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին։ Նրանք իրենց հավատով և ուժով օգնեցին ակումբին դժվար ժամանակներում: Ես այս ակումբը հավերժ կպահեմ իմ սրտում»,- ասել է Գազիդիսը: