Մյունխենի «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը հայտարարել է, որ ակումբը ցանկանում է իր շարքերում պահել Էրիկ Շուպո-Մոտինգին։
«Ֆուտբոլիստը իրեն երջանիկ է զգում այստեղ, մենք չենք ցանկանում վաճառել նրան: Փորձելու ենք նրա հետ նոր պայմանագիր կնքել», – Սալիհամիջիչի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:
Նշենք, որ 33-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը Մյունխենի «Բավարիայի» հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում: