Իտալական «Միլանի» լեգենդար կիսապաշտպան Կական բարձր է գնահատել «Նապոլիի» վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիայի խաղային որակները:
«Կվարացխելիան շատ լավ ֆուտբոլիստ է: Նրա խաղը հաճելի անակնկալ է: Ցավալի է, որ նա ու Հոլանդը բաց կթողնեն Աշխարհի առաջնությունը:
Մեծ երևակայությամբ օժտված ֆուտբոլիստները միշտ զարմացնում են: Նման ֆուտբոլիստները կայացնում են որոշումներ, որոնք մյուսները չեն կարող կայացնել»,- բրազիլացու խոսքը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը: