Ջուդ Բելինգեմը կարող է տեղափոխվել ԱՊԼ

Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի վինգեր Ջուդ Բելինգեմը կարող է միանալ «Մանչեսթեր Սիթիին» ֆուտբոլիստ, հայտնում է լրագրող և ինսայդեր Մայք Կիգանը:

19-ամյա ֆուտբոլիստի շրջապատը մշտական կապի մեջ է «Քաղաքայինների» ղեկավարության հետ:

Անձամբ Ջուդը ցանկանում է Աշխարհի առաջնությունից հետո ուժերը փորձել ավելի ուժեղ առաջնությունում:

«Բորուսիան» նրա տրանսֆերի դիմաց պահանջում է 150 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Բելինգեմը բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 խաղի, խփել 9 գոլ, կատարել 2 արդյունավետ փոխանցում: