Մադրիդի «Ռեալը» կողմնորոշվել է Մարկո Ասենսիոյի ապագայի հարցում

Մադրիդի «Ռեալը» մտադիր է երկարաձգել կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի հետ գործող պայմանագիրը մինչև 2022 թվականի Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության մեկնարկը, հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն՝ «սերուցքայինների» ղեկավարությունը 26-ամյա վինգերին կառաջարկի 2,5 տարվա պայմանագիր։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը։

Ասենսիոն ընթացիկ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։