Միլանի «Ինտերը» հստակ գին է սահմանել թիմի պաշտպան Դենզել Դամֆրիսի համար՝ տարբեր ակումբների հետաքրքրության պատճառով:
Ինչպես հայտնում է Calciomercatoweb-ը, իտալական ակումբը պատրաստ է վաճառել 26-ամյա ֆուտբոլիստին 40 միլիոն եվրոյով։ «Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկանում է հունվարին ձեռք բերել հոլանդացի պաշտպանին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դամֆրիսով հետաքրքրված են «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։
Նշենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2025թ.-ի հունիսը: