«Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան բաց կթողնի Ա Սերիայի 13-րդ տուրի «Ատալանտայի» դեմ հանդիպումը։
Ինչպես հայտնում է նեապոլիտանական ակումբի մամուլի ծառայությունը, Խվիչան մեջքի ստորին հատվածում սուր ցավեր ունի։
Վրացի ֆուտբոլիստի վերականգնման ժամկետները դեռ չեն հաղորդվում։
«Ատալանտա» – «Նապոլի» հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ նոյեմբերի 5-ին: