Լիոնել Մեսսին բաց կթողնի «Լորյանի» դեմ հանդիպումը

Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին բաց կթողնի «Լորյանի» դեմ Ֆրանսիայի առաջնության 14-րդ տուրի խաղը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

35-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աքիլեսյան ջլի բորբոքում: «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիրը շարք կվերադառնա հաջորդ շաբաթ:

Ընթացիկ մրցաշրջանում Մեսին փարիզյան ակումբի կազմում անցկացրել է 18 խաղ, խփել 12 գոլ ու կատարել 14 ասիստ:

«Լորյան» – ՊՍԺ խաղը կկայանա նոյեմբերի 6-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 16:00-ին: