Բրազիլացի դարպասապահ Ալիսոնը ճանաչվել է «Լիվերպուլի»՝ հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Երկրպագուների քվեարկության արդյունքներով՝ Բրազիլիայի ազգային հավաքականի դարպասապահն առաջ է անցել եգիպտացի վինգեր Մոհամեդ Սալահից ու անգլիացի կիսապաշտպան Հարվի էլիոթից:
Հոկտեմբերին Ալիսոնը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 10 խաղ, որոնցում բաց է թողել նույնքան գոլ: