Նոյեմբերի 3-ին «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հայտարարեց կարիերան ավարտելու մասին. վետերանի վերջին հանդիպումը պրոֆեսիոնալ կարիերայում կլինի Լա Լիգայի 13-րդ տուրի՝ «Ալմերիայի» դեմ խաղը։
Այսպիսով՝ Պիկեի հեռանալուց հետո «Բարսելոնայում» կմնա միայն մեկ ֆուտբոլիստ՝ Սերխիո Բուսկետսը, ով հանդես էր գալիս 2008/09 մրցաշրջանի լեգենդար թիմի կազմում։
Լեգենդար «Բարսելոնան» Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ մտավ պատմության մեջ որպես պատմության ամենաուժեղ թիմերից մեկը և մեկ մրցաշրջանում նվաճեց միանգամից վեց գավաթ՝ հաղթելով Իսպանիայի առաջնության, Իսպանիայի գավաթի, Չեմպիոնների Լիգայի, Իսպանիայի սուպերգավաթի, Եվրոպայի սուպերգավաթի և Աշխարհի ակումբային առաջնության խաղարկությունում:
