Դիդյե Դրոգբա. «Նա իսկական գոլահար է»

«Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Դիդյե Դրոգբան բարձր է գնահատում «Նապոլիի» ֆուտբոլիստ Վիկտոր Օսիհենի կարողությունները։

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա հարձակվողը Ա Սերիայի 8 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ, իսկ «Սասուոլոյի» դեմ վերջերս կայացած խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ։

«Այդ ֆուտբոլիստը իսկական գոլահար է, նա կարողանում է շատ գոլեր հեղինակել և օգնել թիմին», – Դրոգբաի խոսքերը մեջբերում է sports-ը: