Ռոնալդ Արաուխոն վրաերթի է ենթարկել երկրպագուին

«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն պատահաբար վրաերթի է ենթարկել երկրպագուներից մեկին։

Միջադեպը տեղի է ունեցել կատալոնական ակումբի մարզաբազայի մոտ։

Երկրպագուները հավաքվել են Արաուխոյի մեքենայի մոտ՝ ինքնագիր ստանալու համար։

Կինը չափազանց մոտ է եղել մեքենային այն պահին, երբ 23-ամյա ուրուգվայցին հեռանում էր։ Արդյունքում նա մեքենայով հարվածել է կնոջը:

Արաուխոն, լսելով կնոջ ճիչը, կանգ է առել և իջել մեքենայից՝ ներողություն խնդրելու և համոզվելու, որ նա լավ է:

Այնուհետև դեպքի վայր է ժամանելակումբի բժշկական անձնակազմը՝ տուժածին օգնություն ցույց տալու համար: