«Չելսին» հետաքրքրված է «Վիլյառեալի» ֆուտբոլիստի ծառայություններով

«Չելսին» հետաքրքրված է «Վիլյառեալի» իսպանացի վինգեր Ժերեմի Պինոյի ծառայություններով, հայտնում է The Telegraph-ը:

Աղբյուրի համաձայն՝ «Չելսին» Իսպանիայի ազգային հավաքական ֆուտբոլիստին կարող է ձեռք բերել 2023 թվականի ամռանը։

Պինոն իր նորամուտն Իսպանիայի հավաքականում նշել է 2021 թվականի հոկտեմբերի 6-ին, մասնակցել է 6 հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ։