«Չելսին» պատրաստվում է բաժանվել թիմի հարձակվողից

«Չելսին» պատրաստվում է բաժանվել թիմի հարձակվող Ռոմելու Լուկակուից, այդ մասին հայտնում է Evening Standard-ը:

Նշենք, որ այս մրցաշրջանը ֆուտբոլիստը վարձավճարով անցկացնում է Միլանի «Ինտերում»։ Բելգիացին այս մրցաշրջանում բազմաթիվ վնասվածքներ է ստացել: Մինչև Աշխարհի առաջնության մեկնարկը Ռոմելուն խաղադաշտ դուրս չի գա «Ինտերի» մարզաշապիկով։

«Չելսիում» հույս ունեն, որ եթե բելգիացին լավ հանդես գա Աշխարհի առաջնությունում, նրա նկատմամբ պահանջարկը կմեծանա։