«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հնարավոր է որակազրկվի երկար ժամանակով

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կարող է որակազրկվել Լա Լիգայի 12-րդ տուրի՝ «Ժիրոնայի» (1:1) դեմ խաղից հետո դրսևորած վարքագծի համար համար։ Մադրիդի «Ռեալը» բաց թողեց հաղթանակը՝ սեփական տուգանայինում Մարկո Ասենսիոյի ձեռքով խաղի և նշանակված 11 մետրանոցի պատճառով:

Խաղից հետո մեկնաբանություններում սովորաբար զուսպ Անչելոտտին հայտարարել է, որ մրցավարը անարդար որոշում է կայացրել:

Անչելոտտիի խոսքերն աննկատ չեն մնացել կարգապահական կոմիտեի կողմից, որը սպառնում է որակազրկել մարզչին 4 խաղով: