Թիմ Շերվուդ. ««Լիվերպուլի» ղեկավարությունը պետք է հեռացնի Յուրգեն Կլոպին»

Լոնդոնի «Թոթենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Թիմ Շերվուդը կարծում է, որ «Լիվերպուլը» պետք է նոր մարզիչ փնտրի:

«Կարծում եմ «Լիվերպուլի» ղեկավարությունը պետք է հեռացնի Յուրգեն Կլոպին: Այստեղ ուրիշ կարծիք լինել չի կարող», – մարզչի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:

Նշենք, որ Անգլիայի առաջնության 12-րդ տուրից հետո «Լիվերպուլը» վաստակած 15 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականում: