Կառլո Անչելոտտին կարող է որակազրկվել

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կարող է որակազրկվել կատալոնական «Ժիրոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի հանդիպումից (1-1) հետո դրսևորած վարքագծի համար։

Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում կայացած խաղից հետո իտալացի մասնագետը քննադատել էր հանդիպման մրցավարներին անհիմն նշանակված 11 մետրանոցի համար

Հիշեցնենք, որ «Ռեալը» 32 միավորով գլխավորում է Լա ՞Լիգայի մրցաշարային աղյուսակը և 1 միավոր է գերազանցում երկրորդ տեղում գտնվող կատալոնական «Բարսելոնային»։