«Բարսելոնան» գտել է Ուսման Դեմբելեի փոխարինողին

«Բարսելոնան» արդեն փոխարինող է գտել ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեին, հայտնում է El Mundo Deportivo-ն:

Եթե ​​25-ամյա ֆուտբոլիստը հրաժարվի երկարաձգել պայմանագիրը մինչև 2024 թվականի ամառը, ապա կատալոնական ակումբը կփորձի ձեռք բերել «Վիլյառեալի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնին։

«Բարսան» պատրաստ է հունվարին պայմանագիր կնքել 21-ամյա Ջեքսոնի հետ,  կողմերի բանակցությունների սկիզբը սպասվում է առաջիկա ձմռանը: