Գերմանական «Շալկե 04»-ի նախկին ֆուտբոլիստ իսպանացի լեգենդ Ռաուլ Գոնսալեսը հրաժարվել է գլխավորել ակումբը, հաղորդում է Marca-ն։
Մասնագետը այժմ մարզում է Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմ «Կաստիլյան» և չի ցանկանում փոխել աշխատավայրը։
Ավելի վաղ «Շալկե 04»-ը պաշտոնանկ էր արել գլխավոր մարզիչ, գերմանացի Ֆրանկ Կրամերին։
Հիշեցնենք, որ Ռաուլը գերմանական ակումբում խաղացել է 2010-2012 թվականներին