Սուպերհամակարգիչը կանխատեսել է Կատարում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի առաջնության հաղթողին

BCA Research ընկերության սուպերհամակարգիչը կանխատեսել է Քաթարում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի առաջնության հաղթողին:

Ըստ կանխատեսման հաղթող կդառնա Արգենտինայի հավաքականը, որը եզրափակիչում 11-մետրանոց հարվածաշարում կհաղթի Պորտուգալիայի թիմին, հայտնում է FourFourTwo-ն։

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ը կմեկնարկի նոյեմբերի 20-ին: Եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին: