Մադրիդի «Ռեալը» տրանսֆերային թիրախ ունի

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է բրազիլական «Պալմեյրասի» 16-ամյա հարձակվող Անդրիկի ծառայություններով, հայտնում է sports-ը:

Հաղորդվում է, որ Մադրիդի «Ռեալը» կփորձի ֆուտբոլիստին գնել 2024 թվականին 60 միլիոն եվրոյով։

Անդրիկի պայմանագիրը «Պալմեյրասի» հետ ավարտվում է 2025 թվականի ամառ։

Ընթացիք մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 4 հանդիպում և խփել 1 գոլ՝ դառնալով Բրազիլիայի առաջնության պատմության ամենաերիտասարդ գոլահարը։