Տիգրան Բարսեղյանը լուրջ վնասվածք է ստացել

Հայաստանի հավաքականի ու Բրատիսլավայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը լուրջ վնասվածք է ստացել ինչի պատճառով բաց կթողնի «Փյունիկի» դեմ Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլի նախավերջին՝ 5-րդ տուրի տնային խաղը:

Nový Čas -ը հայտնում է, որ՝ Տիգրանը մարզման ժամանակ կոտրել է ոտքը։ Վերականգնման համար կպահանջվի երկար ժամանակ:

Ընթացիկ մրցաշրջանում Բարսեղյանը թիմի կազմում անցկացրել է 24 հանդիպում, խփել 6 գոլ ու կատարել 4 գոլային փոխանցում:

«Սլովան» – «Փյունիկ» խաղը կկայանա հոկտեմբերի 27-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: