Վիկտոր Օսիմհեն. «Մեզ հաղթելն հեշտ չէ»

«Նապոլիի» կենտրոնական հարձակվող Վիկտոր Օսիհենը խոսել է Իտալիայի առաջնությունում «Ռոմայի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին (1:0):

«Այս խաղում մրցակիցը մեզ շատ դժվարություններ պատճառեց։ «Ռոման» շատ լավ թիմ է։ Բայց մենք ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ ուժեղ թիմ ունենք, մեզ հաղթելը հեշտ չէ։

Այս գոլն ինձ համար շատ կարևոր է։ Ուրախ եմ «Նապոլիին» ևս երեք միավոր պարգևելու համար»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Football-Italia-ն։