Հայտնի է Սերխիո Ռամոսի ապագան ՊՍԺ-ում

Ֆրանսիական ՊՍԺ-ն ցանկանում է թիմի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսին նոր պայմանագիր առաջարկել:

36-ամյա իսպանացու ներկայիս պայմանագիրը ավարտվում է հաջորդ տարվա հունիսին, սակայն ակումբը չի ծրագրում բաժանվել փորձառու ֆուտբոլիստից, հայտնում է Le10Sport-ը։

ՊՍԺ-ի ղեկավարությունը ծրագրում է շուտով բանակցություններ սկսել Ռամոսի հետ՝ հույս ունենալով համոզել նրան շարունակել ելույթները ՊՍԺ-ի կազմում: