Inside. Իսպանացի հայտնի մասնագետը կարող է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը

Իսպանացի հեղինակավոր մասնագետ Մարսելինո Գարսիա Տորալը կարող է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը: Այս մասին հայտնում է մարզական մեկնաբան Հայկ Հովհաննիսյանը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն պաշտոնական առաջարկով դիմել է Տորալին: Նա համարվում է Հայաստանի ազգային թիմը գլխավորելու հիմնական թեկնածուն:

ՀՖՖ-ն այս պահին այլ տարբերակ չի դիտարկում: Մյուս թեկնածուները կդիտարկվեն, եթե 57-ամյա մասնագետը մերժի առաջարկը:

Տորալը նախկինում աշխատել է այնպիսի թիմերում, ինչպիսիք են իսպանական «Սևիլիան», «Վիլյառեալը», «Վալենսիան» և Բիլբաոյի «Ատլետիկը»: