«Բավարիայի» ղեկավարությունը արձագանքել է Դուշան Վլահովիչի նկատմամբ հետաքրքրության մասին լուրերին

«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը չի հետաքրքրում Մյունխենի «Բավարիային»։ Այս մասին հայտնում է Sky Sport News-ը։

Ակումբում կարծում են, որ սերբ հարձակվողի խաղամակարդակը չի համապատասխանում նրա տրանսֆերային արժեքին:

Վլահովիչն իր հերթին ներկայումս չի մտածում «Յուվենտուսից» հեռանալու մասին:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ գերմանական ակումբը դիտարկում է սերբ ռմբարկուին ձեռք բերելու հնարավորությունը:

Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: