ՊՍԺ-ի երկու առանցքային ֆուտբոլիստ բաց կթողնի թիմի առաջիկա հանդիպումը

Ֆրանսիական ՊՍԺ-ի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսն ու բրազիլացի հարձակվող Նեյմարը բաց կթողնեն «Այաչոյի» դեմ Ֆրանսիայի առաջնության 12-րդ տուրի արտագնա հանդիպումը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Երկու ֆուտբոլիստներն էլ որակազրկված են:

Նեյմարն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 16 խաղերում դարձել է 12 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Ռամոսը՝ 15 խաղում աչքի է ընկել 1 արդյունավետ գործողությամբ

Հիշեցնենք, որ «Այաչո» – ՊՍԺ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին: