Անգլիայի հավաքականի լեգենդար հարձակվող Գարի Լինեկերը արձագանքել է պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի պահվածքին «Օլդ Թրաֆորդում» երեկ կայացած «Մանչեսթեր Յունայթեդ»-«Թոթենհեմ» (2:0) հանդիպման ժամանակ։
«Սա անընդունելի է։ Շատ վատ է, անհարմար ստացվեց»,- Լինեկերի խոսքը մեջբերում է BBC Sport-ը։
Հիշեցնենք, որ երեկ կայացած խաղում Ռոնալդուն կրկին մնացել էր պահեստայինների նստարանին։
Հանդիպման վերջում Կրիշտիանուն, չսպասելով եզրափակիչ սուլիչին, ինքնակամ լքեց պահեստայինների նստարանը, թեև դեռ հնարավորություն ուներ խաղադաշտ դուրս գալու։