Պաշտոնական. «Վան» – «Փյունիկ» խաղը հետաձգվել է (լուսանկար)

Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրի «Վան» – «Փյունիկ» հանդիպումը հետաձգվել է, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Խաղը նախատեսված էր անցկացնել հոկտեմբերի 24-ին, սակայն այն հետաձգվել է, որպեսզի երկրի չեմպիոն «Փյունիկը» պատրաստվի Բրատիսլավայի «Սլովանի» դեմ Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլի նախավերջին՝ 5-րդ տուրի արտագնա խաղին (հոկտեմբերի 27):