Ինչպես հաղորդում է goal-ը, Ն’Գոլո Կանտեն հաջորդ ամառ կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը պատրաստվում է դառնալ ազատ գործակալ, քանի որ նրա գործող պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին:
Աղբյուրի համաձայն, Մադրիդի «Ռեալը» փորձել է ձեռք բերել Կանտեին, բայց ֆուտբոլիստը չի ցանկացել տեղափոխվել «Արքայական ակումբ»:
Նշենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով նաև ակտիվորեն հետաքրքրված է Կատալոնական «Բարսելոնան»: