«Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել «Չելսիի» կիսապաշտպանին

«Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն կարող է տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս»:

Ինչպես հայտնում է Calciomercato-ը, Անգլիական ակումբը պատրաստ է բաց թողնել իր ֆուտբոլիստին պայմանագրի ավարտից հետո, որն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։

Հաղորդվում է, որ «Յուվենտուսը»պատրաստ է պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ, եթե նա չերկարաձգի պայմանագիրը «Չելսիի» հետ: