«Մանչեստեր Յունայթեդը» հետաքրքրված է «Ռոմայի» ֆուտբոլիստով

Իտալական «Ռոմայի» հարձակվող Թամմի Աբրահամն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է վերադառնալ Անգլիա։

Ֆուտբոլիստով ակտիվորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»: Այս մասին հայտնում է Give me Sport-ը։

Թամմի Աբրահամը «Չելսիի» սան է: Ֆուտբոլիստը իտալական ակումբ է տեղափոխվել 2021 թվականի ամռանը 40 միլիոն եվրոյի դիմաց:

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է 2026թ-ին: