Անգլիական «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում։
29-ամյա հարձակվողին ցանկանում է գնել Մյունխենի «Բավարիան», որը նախատեսում է բանակցություններ սկսել, եթե ֆուտբոլիստը չերկարաձգի գործող պայմանագիրը, որն ավարտվում է 2024 թվականին։
Հայտնի լրագրող Ֆլորիան Պլետենբերգի կարծիքով, Քեյնը դեռ ընտրություն չի կատարել կարիերան «Տոտենհեմում» շարունակելու թե Մյունխեն տեղափոխվելու միջև։