Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ իրեն չի հուզում ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի մասին մամուլում շրջանառվող լուրերը։
Ձմռանը Մբապպեն կարող էր տեղափոխվել «Ռեալ», բայց ի վերջո նոր պայմանագիր կնքեց փարիզյան ակումբի հետ։
Միաժամանակ մամուլում այժմ լուրեր են պտտվում, որ 23-ամյա Մբապպեն հիասթափված է ՊՍԺ-ի նախագծից և ձմռանը կարող է հեռանալ ակումբից։
«Ես հոգնել եմ Կիլիան Մբապպեի մասին խոսակցություններից։ Ես նույնիսկ չեմ կարդում, թե ինչ են գրում նրա մասին».- ասել է Պերեսը։