«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կիսվել է Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի Մադրիդի «Ռեալի» հետ առաջիկա հանդիպման մասին իր մտքերով:
«Մեզ համար հաղթելը շատ կարևոր է, ցանկանում ենք միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Այն, որ բարդ է լինելու, դրանում կասկած լինել չի կարող: Մադրիդի «Ռեալը» հրաշալի է մեկնարկել առաջնությունը, կարծում եմ ֆավորիտը նրանք են», – Չավիի խոսքերը մեջբերում է sport.es-ը: