«Քրիսթալ Փելասը» կարող է բաժանվել Ուիլֆրիդ Զահայից

«Քրիսթալ Փելասը» ստիպված կլինի վաճառել Ուիլֆրիդ Զահայի տրանսֆերը ձմռանը, քանի որ անգլիացին չի ցանկանում նոր պայմանագիր կնքել թիմի հետ, հայտնում է Daily Mail-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիական ակումբի ղեկավարությունը մտավախություն ունի, որ Զահան մտադիր է մինչև պայմանագրի ժամկետի ավարտը խաղալ թիմում և հեռանալ ազատ գործակալի կարգավիճակով։ 29-ամյա ֆուտբոլիստի գործող համաձայնագրի ժամկետն ավարտվում է 2023 թվականի ամռանը։

«Փելասը» հետաքրքրված է հարձակվողի հետ նոր պայմանագրի ստորագրմամբ, սակայն առաջիկա ամռանը կարող է վաճառել նրա տրանսֆերը՝ գումար վաստակելու համար:

Ավելի վաղտեղեկոիթյուն կար, որ Զահան կարող է տեղափոխվել Ա Սերիա: