Պաշտոնական. «Արարատ-Արմենիան» նորեկ ունի

«Արարատ-Արմենիային» է միացել 20-ամյա նիգերիացի հարձակվող, Նիգերիայի մինչև 20 տարեկանների հավաքականի նախկին անդամ Ջեսսի Ակիլան, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նախկինում ֆուտբոլիստը հանդես է եկել միայն նիգերիական ակումբներում:

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 9 տուրերից հետո «Արարատ-Արմենիան» 19 միավորով 3-րդն է: