Անգլիական ակումբը Կիլիան Մբապպեի համար խոշոր գումար է պատրաստվում վճարել

Վերջին օրերին ակտիվ լուրեր են հայտնվել աստղային հարձակվող Կիլիան Մբապպեի՝ ՊՍԺ-ից հնարավոր հեռանալու մասին։ Հարձակվողը լուրջ տարաձայնություններ ուներ ղեկավարության հետ, ինչի պատճառով էլ մտածում է հունվարին ակումբային գրանցումը փոխելու մասին։

Ինչպես հայտնում է marca պարբերականը, «Լիվերպուլը» մտադիր է օգտվել այս իրավիճակից։ Անգլիական գրանդի ղեկավարները պատրաստ են ավելի քան 200 միլիոն եվրո հատկացնել 23-ամյա ֆրանսիացու տրանսֆերի համար։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն ցանկանում է Մբապպեի վաճառքից ստանալ 300-350 միլիոն եվրո: