Լոնդոնի «Արսենալի» և կատալոնական «Բարսելոնայի» լեգենդար հարձակվող, Թյերի Անրին հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի:
«Ցանկանում եմ վերադառնալ մարզչական աշխատանքի: Շուտով կսկսվի Աշխարհի Առաջնությունը: Ցանկանում եմ վերադառնալ թիմ և օգնել՝ հատկապես երիտասարդներին»,- Անրիի խոսքը մեջբերում է The Sun-ը:
Թյերի Անրին ավելի վաղ աշխատել է Բելգիայի հավաքականի մարզչական շտաբում՝ որպես Ռոբերտո Մարտինեսի օգնական: