Ռոբերտ Լևանդովսկի. «Մենք այնքան շատ էինք ուզում գոլ խփել, որ մոռացանք պաշտպանության մասին»

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ամփոփել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Ինտերի» հետ հանդիպումը (3:3):

«Մենք այնքան շատ էինք ուզում գոլ խփել, որ մոռացանք պաշտպանության մասին: Մենք փորձեցինք մեծ թվով ֆուտբոլիստներով գրոհել և հետևում թողնել դատարկ գոտիներ։ Թիմը երեք գոլ խփեց, բայց նույնքան էլ բաց թողեց, հիասթափված ենք, որ չհաղթեցինք», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է goal-ը: