«Ռեալը» որոշում է կայացրել Կիլիան Մբապպեի հարցում

Կիլիան Մբապպեն դժգոհ է ՊՍԺ-ում ստեղծված իրավիճակից և ցանկանում է որքան հնարավոր է շուտ փոխել ակումբը, ինչի մասին եվրոպական լրատվամիջոցները գրում են արդեն մի քանի օր։

Խոսակցությունները կրկին կապում են 23-ամյա ֆրանսիացուն Մադրիդի «Ռեալի» հետ, սակայն մադրիդյան ակումբը, որն ամռանը հավակնում էր հարձակվողին, ոչ մի ջանք չի գործադրի Մբապպեի համար: Այս մասին El Chiringuito հեռուստաշոուում հայտնել է լրագրող Խոսեպ Պեդերոլը։