Ժուաու Ֆելիշը ցանկանում է լքել Մադրիդի «Ատլետիկոն»

Մադրիդի «Ատլետիկոյի» և Պորտուգալյայի հավաքականի հարձակվող Ժոաու Ֆելիշը ցանկանում է լքել ակումբը, հայտնում է COPE-ը:

22-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է թիմում իր ունեցած կարգավիճակից և առաջիկա հունվարին պատրաստ է հեռանալ:

Ակումբի հետ Ժոաու Ֆելիշի գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ժոաու Ֆելիշն «Ալետիկոյի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 խաղի, կատարել 3 գոլային փոխանցում: