Հայտնի են Անխել Դի Մարիայի ապաքինման ժամկետները

Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան ազդրի վնասվածքի պատճառով բաց կթողնի 20 օր հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Արգենտինայի հավաքականի 34-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել իսրայելական «Մաքաբիի Հայֆայի» դեմ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղում (0-2):

Ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում արգենտիացին մասնակցել է 7 հանդիպման, խփել 1 գոլ և կատարել 4 արդյունավետ փոխանցում: