Ժուլիո Սեզար. ««Ինտերը» պետք է դիմանա «Բարսելոնայում»»

«Ինտերի» և Բրազիլիայի հավաքականի նախկին լեգենդար դարպասապահ Ժուլիո Սեզարը անդրադարձել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Բարսելոնա» – «Ինտեր»  կայանալիք հանդիպմանը։

«Ակնհայտ է, որ «Ինտերը» պետք է կենտրոնանա, ինչպես դա արեց 2010 թվականին «Բարսելոնայի» դեմ կիսաեզրափակիչում: Կարծում եմ, որ «Ինտերին» պետք է ցուցադրել պինդ ֆուտբոլ, կազմակերպվածություն, իսկ հետո նրանք նույնիսկ կարող են պայքարել հաղթանակի համար»,- նախկին ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է goal-ը: