«Բավարիայի» ֆուտբոլիստները դժգոհ են թիմի մարզչի աշխատանքից

Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստների շրջանում աճում է դժգոհությունը թիմի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանից, հայտնում է Sport Bild-ը։

Նագելսմանի գլխավորությամբ «Բավարիան» այս մրցաշրջանում Բունդեսլիգայում 9 խաղում միայն չորս հաղթանակ է տարել: Սա մյունխենցիների վատագույն մեկնարկն է վերջին 12 տարվա ընթացքում։