Վերոնան հայտարարել է գլխավոր մարզիչ Գաբրիել Չիոֆիի հեռացման մասին:
47-ամյա մասնագետն այս ամառ երկու տարվա պայմանագիր էր կնքել ակումբի հետ։ Անցած մրցաշրջանում նա գլխավորում էր «Ուդինեզեն»:
«Վերոնան» 9 տուրից հետո վաստակել է 5 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականը: