Պաշտոնական. Լորան Բլանը` «Օլիմպիկ Լիոնի» գլխավոր մարզիչ

56-ամյա ֆրանսիացի մասնագետ Լորան Բլանը, ով նախկինում հայտնի էր Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի կազմում իր աշխատանքով, դարձավ Լիոնի գլխավոր մարզիչը։

Այս պաշտոնում նա կփոխարինի 58-ամյա հոլանդացի Պետեր Բոշին։ Այս մասին հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնության 10 տուրից հետո «Լիոնը» 14 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը։