«Բարսելոնայում» Լիոնել Մեսսիի պատվին արձան կկառուցվի

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ ակումբը մտադիր է արձան կանգնեցնել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի պատվին։

«Մենք կկառուցենք Լեո Մեսսիի արձանը «Կամպ Նոու»-ից դուրս,  որոշումն ընդունված է»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է Laporta Goal-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» դիտարկում է Մեսսիին ակումբ վերադարձնելու տարբերակը։