Անգլիական «Թոթենհեմը» և Google ընկերությունը խոշոր գործարք են պատրաստում

Անգլիական «Թոթենհեմը» կարող է Google ընկերությանը վաճառել ակումբի մարզադաշտի անվանակոչման իրավունքը, այս մասին հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի համաձայն՝ թիմի հետ բանակցությունները զգալի առաջընթաց են գրանցել, սակայն գործարքը դեռ ավարտված չէ։

Նշվում է, որ գործարքը գրավիչ է Google-ի համար և կողմերը մոտ են համաձայնությանը:

Google-ը մի շարք գործընկերային պայմանագրեր ունի նաև այլ սպորտային թիմերի հետ: